Ներքին գործերի նախարարության և պետական անվտանգության ծառայության աշխատակիցները թմրահանցանքի մեղադրանքով ձերբակալել են մեկ անձի
Ներքին գործերի նախարարության և պետական անվտանգության ծառայության աշխատակիցները թմրահանցանքի մեղադրանքով ձերբակալել են մեկ անձի

Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գլխավոր բաժնի և պետական անվտանգության ծառայության աշխատակիցները, համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական և հետաքննչական միջոցառումների արդյունքում, մեծ չափով թմրանյութերի ապօրինի գնում-պահում մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալվել է Լ.Դ.-ն: Տեղեկատվությունը տարածում է ՆԳՆ-ը:

Գերատեսչության տվյալներով, ձերբակալվածի ավտոտրանսպորտային միջոցի խուզարկության ընթացքում իրավապահները առգրավել են էքստազի ավելի քան 100 հաբ:

«Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-րդ մասի «Ա» ենթակետով, որը ենթադրում է առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի գնում և պահում:

Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում 8-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում»,- նշված է ՆԳՆ-ն հաղորդագրության մեջ:

Թողնել մեկնաբանություն