Նախարարությունների կրճատման հարցով ընթանում են քննարկումներ. Կախա Կալաձե
Նախարարությունների կրճատման հարցով ընթանում են քննարկումներ. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, վաղը կամ մյուս օրը հայտնի կլինի, թե ովքեր են ներկայացված լինելու կառավարության կաբինետի անդամների պաշտոնում:

Ինչպես նշել է Կալաձեն, իշխող թիմը քննարկում է նաև նախարարությունների կրճատման հարցը:

«Այս պահին ընթանում է կաբինետի համալրման գործընթացը: Այս հարցով ընթանում են քննարկումներ: Շատ շուտ, վաղը կամ մյուս օրը հայտնի կլինի, թե ում է վարչապետը ներկայացնելու նախարարների պաշտոնում: Ինչ վերաբերում է նախարարությունների կրճատման հարցին, ապա այդ հարցը նույնպես քննարկվում է և հայտնի կդառնա մոտ ապագայում»,- հայտարարել է Կալաձեն:

Խորհրդարանային մեծամասնությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Մամուկա Բախտաձեին: Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ խորհրդարան է գնալու սեփական տեսակետով և անվանել է չորս հիմնական սկզբունք: Չորսից մեկը վերաբերում է կրթությանը, նորարարություններին և երիտասարդներին: Նրա խոսքերով, կրթության ոլորտի հիմնարար բարեփոխումը լինելու է Վրաստանի կառավարության հիմնական առաջնահերթությունը: