Նախագահության թեկնածուների վերջնական ցուցակը հայտնի կդառնա հոկտեմբերի 1-ին
Նախագահության թեկնածուների վերջնական ցուցակը հայտնի կդառնա հոկտեմբերի 1-ին

Նախագահական ընտրություններին թեկնածուների համարակալության վերաբերյալ քվեարկությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայանալու է այսօր:

Ընտրական վարչությունում այսօր կայանալու է հանդիպում, որտեղ պետք է սահմանվի անկախ թեկնածուների և այն թեկնածուների ընտրական համարները, որոնք մինչև այժմ չեն պահանջել ընտրական համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախագահի թեկնածու դառնալ ցանկացողների գրանցման վերջին ժամկետը ավարտվել է սեպտեմբերի 8-ին:

Պաշտոնական տվյալներով, ԿԸՀ-ում գրանցում է անցել 46 թեկնածու: Այստեղից 19-ը ներկայացվել է քաղաքական կուսակցությունների, իսկ 27-ը նախաձեռնողական խմբերի կողմից:

Վրաստանի նախագահի թեկնածու գրանցվելու համար կուսակցությունները և ընտրողների նախաձեռնողական խմբերը, թեկնածուին աջակցելու համար ստորագրությունները ԿԸՀ-ին պետք է ներկայացնեն սեպտեմբերի 18-ին:

Արդեն սեպտեմբերի 28-ին նախագահի թեկնածուին պաշտոնապես գրանցելու է ԿԸՀ-ի նախագահը:

Գրանցումից երեք օր անց, հոկտեմբերի 1-ին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը թեկնածուին է փոխանցելու հատուկ վկայական և թեկնածուն կհամարվի պաշտոնապես գրանցված: Արդեն հոկտեմբերի 4-ին ԿԸՀ-ի կայք էջում կհայտնվի լրատվություն թեկնածուի վերաբերյալ:

Այս պահի դրությամբ գրանցվել է նախագահության վեց թեկնածու, դրանք են՝ Միխեիլ Գելա Սալուաշվիլին «արդարության վերականգնման միություն ազգի ձայն. աստվածն է մեր արդարությունը», Զվիադ Բաղդավաձե «քաղաքացիական պլատֆորմ – նոր Վրաստան», Շալվա Նաթելաշվիլի «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն», Դավիթ Բաքրաձե «Եվրոպական Վրաստան», Գրիգոլ Վաշաձե «միասնական ազգային շարժում» և Իրակլի Գորգաձե «շարժում ազատ Վրաստանի համար»:

Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 28-ին:

 

 

Թողնել մեկնաբանություն