Նախագահը ՄԱԿ-ում և Եվրամիությունում Վրաստանի ներկայացուցիչների պաշտոնում կրկին նշանակել է Կախա Իմնաձեին և Նատալյա Սաբանաձեին
Նախագահը ՄԱԿ-ում և Եվրամիությունում Վրաստանի ներկայացուցիչների պաշտոնում կրկին նշանակել է Կախա Իմնաձեին և Նատալյա Սաբանաձեին

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում կրկին նշանակվել է Կախա Իմնաձեն: Համապատասխան հրամանագիրը այսօր արձակել է, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Հրամանագրում ասված է, որ «դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի, 5-րդ կետի հիմքով, Կախա Իմնաձեն 2018 թ. օգոստոսի 1-ից նշանակվում է ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում:

Բացի այդ, Գիորգի Կվիրիկաշվիլին Բելգիայի թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի և Եվրամիությունում Վրաստանի ներկայացուցչի պաշտոնում կրկին նշանակել է Նատալյա Սաբանաձեին: