Նախագահը «Հեռարձակողի մասին» օրենքում փոփոխությունների առնչությամբ կհանդիպի շահագրգռված անձանց

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվլին «Հեռարձակողի մասին» օրենքում փոփոխությունների առնչությամբ, երկուշաբթի կհանդիպի լրատվամիջոցների, ոչ կառավարական սեկտորին ներկայացուցիչներին և հետաքրքրված կողմերին,- այս մասին նախագահի խորհրդարանական քարտուղար Անա Դոլիձեի մեկնաբանությունը տարածել է Վրաստանի նախագահի վարչության մամլո ծառայությունը:

Անա Դոլիձեի հայտարարությամբ, «Հեռարձակողի մասին» օրենքում մտցվող փոփոխությունները վերաբերում են շատ կարևոր հանրային բարիքին՝ մեդիային, արտահայտման ազատությանը և օբյեկտիվ հեռարձակողի գոյության հարցին:

Վրաստանի խորհրդարանը «Հեռարձակողի մասին» օրենսդրական փաթեթը հաստատել է երկրորդ ընթերցմամբ, 85 կողմ, 6՝ դեմ ձայների հարաբերակցությամբ, դեկտեմբերի 14-ին: