ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովն անցկացվելու է 2021 թվականին
ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովն անցկացվելու է 2021 թվականին

2020 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողով չի անցկացվի: Որոշումը կայացրել են առաջնորդները՝ Լոնդոնում: Դաշինքի հաջորդ գագաթնաժողովն անցկացվելու է 2021 թվականին:

«Երախտագիտություն ենք հայտնում Մեծ Բրիտանիային, որը հյուրընկալել է գագաթնաժողովը: Հաջորդ հանդիպումը կայանալու է 2021 թվականին»,- նշված է դաշինքի տարածած հայտարարության մեջ:

Հատկանշական է, որ Լոնդոնում անցկացված հանդիպումը գագաթնաժողով չէր և այն անցկացվել է դաշինքի 70-ամյա հոբելյանի շրջանակներում:

ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը վերջին անգամ անցկացվել է 2018 թվականին՝ Բրյուսելում: