Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, գեղեցկության սրահները կաշխատեն էլեկտրոնային հերթի և սոցիալական հեռավարության պաշտպանությամբ
Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, գեղեցկության սրահները կաշխատեն էլեկտրոնային հերթի և սոցիալական հեռավարության պաշտպանությամբ

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, կառավարությունն անում է հնարավոր ամեն բան, համավարակաբանական իրավիճակին հետևելով, որպեսզի հնարավորության դեպքում, ավելի արագ բացի տնտեսության այս կամ այն ոլորտը:

Նրա խոսքով, գեղեցկության սրահները, որոնք մանր բիզնեսի շատ մեծ հատվածն է, պետության համար առաջնահերթություն էր:

Միևնույն ժամանակ, Թուրնավան ասում է, որ գեղեցկության սրահները պատասխանատվությամբ են մոտեցել այն սահմանափակումներին, որոնք պետք է գործեն գործունեությունը սկսելուց հետո:

«Տեսնում եք, որ մենք անում ենք հնարավոր ամեն բան, համավարակաբանական իրավիճակին հետևելով, որպեսզի արագ բացենք այս կամ այն ոլորտը:

Գեղեցկության սրահները, որոնք մանր բիզնեսի անբաժանելի մասն է, ստեղծում են շատ աշխատատեղեր, բացի այդ մեծ է նաև նրանց ծառայությունների պահանջարկը և մեզ համար այդ հարցը առաջնահերթային է:

Այսօր մենք տեսնում ենք, որ համավարակաբանական իրավիճակը մեզ թույլ է տալիս, խիստ չափանիշների պաշտպանությամբ,  մայիսի 18-ից վերականգնել գեղեցկության սրահների աշխատանքը: Ես և իմ գործընկերները սերտ շփում ունենք բազմաթիվ բիզնեսների, այդ թվում գեղեցկության սրահների և այնտեղ աշխատող մարդկանց հետ: Գիտեմ, որ նրանք մեծ պատասխանատվությամբ են մոտեցել սահմանված սահմանափակումներին»,- ասել է Թուրնավան:

Նախարարը նշել է, թե ինչ ընթացակարգեր կլինեն գեղեցկության սրահների աշխատանքի ժամանակ:

«Կլինեն տարբերվող սկզբունքների վրա հիմնված ընթացակարգեր: Սրահներում լինելու են քիչ մարդիկ, հերթագրումը կլինի միայն էլեկտրոնային ձևով, պաշտպանված կլինի սոցիալական հեռավարությունը և մենք, որպես սպառողներ, նույնպես պետք է պատասխանատվությամբ մոտենանք այդ սահմանափակումներին: Կարծում եմ, որ դա շատ ժամանակին և լավ որոշում է, որը օգուտ կբերի այնտեղ աշխատող հազարավոր մարդկանց»,- ասել է Թուրնավան:

Հիշեցնենք, որ գեղեցկության սրահները իրենց աշխատանքը վերսկսելու են մայիսի 18-ից: