Նաթիա Թուրնավան հայտարարում է, որ կոնկրետ ուղղություններով չվերթների ամսաթվերը կհայտարարվեն շատ շուտով
Նաթիա Թուրնավան հայտարարում է, որ կոնկրետ ուղղություններով չվերթների ամսաթվերը կհայտարարվեն շատ շուտով

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, առաջիկայում կոնկրետ ուղղություններով կհայտարարվեն չվերթների ամսաթվերը:

Նրա խոսքով, այսօրվա դրությամբ, ավելի քան 20 ավիաընկերություն հաստատել է պատրաստակամություն, որ առաջին հնարավորության դեպքում վերականգնի չվերթները:

«Քիչ առաջ հաղորդվել է, որ Իսրաելի պետական ​​գերատեսչությունները Վրաստանը անվանել են այն երկրներից մեկը, որտեղ գտնում են, որ համեմատաբար նորմալ համավարակային իրավիճակ է: Ելնելով այն բանից, որ կառավարությունը լավ է կառավարել իրավիճակը, Վրաստանը Իսրաելի կողմից հայտարարվել է անվտանգ երկիր, որտեղ կարող են այցելել զբոսաշրջիկները: Չեմ ուզում որևէ մեկին բաց թողնել, այդ թվում եվրոպական երկրներին՝ Լեհաստանին, Չեխիային, Ավստրիային, մենք ակտիվ շփում ենք ունենալու Ֆրանսիայի, ինչպես նաև մերձբալթյան երկրների և տարածաշրջանի երկրների հետ: Հետևաբար, մենք գտնում ենք, որ շուտով կունենանք ոչ միայն ավիաընկերությունների կողմից հաստատումներ, այլ կլինեն կոնկրետ ամսաթվեր:

Այսօրվա դրությամբ ավելի քան 20 ավիաընկերություն հաստատել է կանոնավոր չվերթները հնարավորինս արագ վերսկսելու պատրաստակամությունը: Դրանց թվում են «Վիզաիրը», «Ռայնաիրը», «Իսրաելի ավիաուղիները», «Թուրքական ավիաուղիները», «Քաթար Էիրվեյսը» և չեմ ցանկանում որևէ մեկին բացթողել: Ավիաընկերությունները պատրաստ են թռիչքները սկսել անվտանգության բոլոր կանոնների համաձայն: Երկրորդ կարևոր բաղադրիչը երկրների կառավարությունների միջև համաձայնությունն է: Այստեղ, մենք նույնպես ակտիվորեն աշխատում ենք, թե ինչ ձևով կաշխատի անվտանգ զբոսաշրջությունը և անվտանգ միջանցքները»,- ասել է Թուրնավան: