Մոտակա ժամերին խորհրդարանում տեղի է ունենալու բյուրոի նիստը
Մոտակա ժամերին խորհրդարանում տեղի է ունենալու բյուրոի նիստը

Վրաստանի խորհրդարանում պատրաստվում են բյուրոյի նիստի համար:

Բյուրոյի հավաքի ճշգրիտ ժամանակը դեռ հստակեցված չէ, սակայն խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նիստը կսկսվի պատգամավորների ներկայանալուն պես: Այսօրվա բյուրոի նիստը լրագրողները չեն լուսաբանելու: Նիստի ուղիղ հեռարձակումն կցուցադրվի խորհրդարանի կայքում և Վրաստանի հանրային հեռարձակողի երկրորդ ալիքով:

Ակնկալվում է, որ բյուրոի նիստի ավարտից հետո պատգամավորները հանդես կգան հայտարարություններով, որից հետո լրագրողների հարցերին կպատասխանեն «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում:

Վրաստանի խորհրդարանի մուտքերն այս պահին բաց են: Հատուկ նշանակության ջոկատի անդամները ցուցարարներին դուրս են բերել խորհրդարանի տարածքից: