Մոսկվայում, «Շերեմետևո» օդանավակայանում մահացել է երիտասարդ տղամարդ
Մոսկվայում, «Շերեմետևո» օդանավակայանում մահացել է երիտասարդ տղամարդ

Մոսկվայում, «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացել է մի երիտասարդ տղամարդ:

Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի լրատվությամբ, 25 ամյա տղամարդը ծանր մարմնական վնասվածքները ստացել է երեկ երեկոյան ժամերին, ուղևորատար ինքնաթիռի թռիչքին պատրաստվելու ժամանակ: Ինքնաթիռը կատարում էր Մոսկվա-Աթենք թռիչքը:

Միջադեպի հետ կապված սկսվել է հետաքննություն: Ինչպես արդեն պարզվել է իրավապահներին հաջողվել է զոհի նույնականացումը: Դեպքի վայրում ողջ գիշերվա ընթացքում աշխատում էին քրեագետները: