Մոսկվայի 14 առևտրի կենտրոններից տարհանել են 6000 քաղաքացու
Մոսկվայի 14 առևտրի կենտրոններից տարհանել են 6000 քաղաքացու

Մոսկվայում, 14 առևտրի կենտրոններից տարհանել են քաղաքացիներին: Ռուսական լրատվամիջոցների տեղեկությամբ, տարհանման պատճառ է դարձել Ուկրաինայից իրականացված զանգը:

Անհայտ անձը հայտարարել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող մի քանի օբյեկտ «ականապատված է»:

Իրավապահները տարհանել են 6000 մարդու: Շենքի մուտքը փակել է ոստիկանությունը:

Ռուսաստանի օրենսդրությամբ, շենքերի ականապատման մասին կեղծ ահազանգի հեղինակին սպառնում է 10 տարվա ազատազրկում: