Միլանում բացվելու է ԵԱՀԿ-ի մինիստերիալը, որին վրացական պատվիրակությունը մասնակցելու է Դավիթ Զալկալիանիի գլխավորությամբ
Միլանում բացվելու է ԵԱՀԿ-ի մինիստերիալը, որին վրացական պատվիրակությունը մասնակցելու է Դավիթ Զալկալիանիի գլխավորությամբ

Այսօր Միլանում բացվելու է ԵԱՀԿ-ի մինիստերիալը, որին մասնակցելու է նաև վրացական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի գլխավորությամբ:

Ինչպես հայտարարել է Զալկալիանին, Վրաստանը հանդիպումը կօգտագործի, որպեսզի երկրի առջև անվտանգության տեսանկյունից ծառացած մարտահրավերները և իրավիճակը օկուպացված շրջաններում պատշաճ կերպով լինի գնահատված:

Դեկտեմբերի 6-7-ին, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին մասնակցելու է ԵԱՀԿ-ի 25-րդ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Լիագումար նիստի շրջաններում Դավիթ Զալկալիանին ելույթ կունենա խոսքով:

Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, ԵԱՀԿ-ում կարվի Վրաստանի բարեկամ խմբի համատեղ հայտարարությունը: