Մեր նպատակներից մեկն է, որ Վրաստանում մանկավարժի մասնագիտությունը լինի գնահատված. Մամուկա Բախտաձե
Մեր նպատակներից մեկն է, որ Վրաստանում մանկավարժի մասնագիտությունը լինի գնահատված. Մամուկա Բախտաձե

Կրթությունը մեր ազգային գաղափարն է, ճանապարհ՝ դեպի ազատություն, միասնական և ժողովրդավարական երկրի ձևավորում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ «Ուսուցիչը – ուղեկից՝ դեպի Եվրոպա» վերտառությամբ սեմինարի բացմանը խոսքով ելույթ ունենալիս:

Սեմինարն այսօր բացվել է Եվրոպայի օրերի շրջանակներում, պետական արարողությունների պալատում:

«Կրթությունը ճանապարհ է դեպի ազատություն, Եվրոպա, բարօրություն և բոլոր այն մարտահրավերների հաղթահարում, որոնք ծառացած են մեր երկրի առջև: Ես դրանում խորապես վստահ եմ և սա միակ ճիշտ ճանապարհն է, ուստի սա ազգային գաղափար է»,- նշել է Մամուկա Բախտաձեն՝ խոսքով ելույթ ունենալիս:

Նա խոսել է նաև մանկավարժների վարձատրության մասին և նշել, որ մանկավարժի մասնագիտությունը, Վրաստանում պետք է լինի գնահատված:

Նրա գնահատմամբ, ցանկացած հասարակություն, որտեղ մանկավարժի կամ ուսուցչի դերը համապատասխանորեն գնահատված չէ, նման պետությունը 21-րդ դարում չի ունենա ոչ թե ապագա, այլ հնարավոր է կորցնի իր անցյալ արժեքները: