Մեր երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև և դրա ամենաարժանի պատասխանը կիրթ Վրաստանն է. Մամուկա Բախտաձե
Մեր երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև և դրա ամենաարժանի պատասխանը կիրթ Վրաստանն է. Մամուկա Բախտաձե

Մեր երկրում առկա խնդիրներին և մարտահրավերներին ըստ արժանվույն պատասխանը կիրթ Վրաստանն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Իղալթոյի վանական համալիրում, որտեղ նա ներկայացնում է կրթության բարեփոխման տեսլականը:

«Այսօր մեր երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, տարածքային ամբողջականության վերականգնում, տնտեսական զարգացում, աղքատության հաղթահարում, սոցիալական խնդիրներ և այլն: Այս խնդիրների ամենաարժանի պատասխանը կրթված Վրաստանն է: Կրթության արդիականացումը, հզոր հիմնարար կրթության հիմքի ստեղծումը և դրա գործարկումն է գլխավոր նախապայմանը, որպեսզի Վրաստանը հաղթահարի այս խոչընդոտները»,- նշել է Մամուկա Բախտաձեն:

Վարչապետի խոսքով, նա հայտարարել է, որ իր կյանքի գլխավոր առաջնահերթությունը երիտասարդներն են, կրթությունը և նորարարությունները:

«Համապատասխանաբար, ինձ համար այսօր կարևոր և շատ հուզիչ օր է: Ձեզանից շատերը լավ գիտեն, թե որքան կարևոր է անձամբ ինձ համար կրթության բարեփոխման անցկացումը և խոստանում եմ, այդ բարեփոխումը պարտադիր կհասցնենք իր ավարտին, որին իրոք արժանի է Վրաստանը: Հենց այդ պատճառով, այս սուրբ վայրում, Իղալթոյի ակադեմիայի այս սուրբ պատերի ներսում ես և իմ թիմակիցները ներկայացնում ենք կրթության բարեփոխման տեսլականը»,- հայտարարել է վարչապետը շնորհանդեսին: