Մենք, հասարակությունը պետք է ամեն ինչ անենք, որ «ազգային շարժումը» թողենք աղբանոցում
Մենք, հասարակությունը պետք է ամեն ինչ անենք, որ «ազգային շարժումը» թողենք աղբանոցում

«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա կալաձեի հայտարարությամբ, ընտրական քարոզարշավը կընթանար խաղաղ մթնոլորտում, եթե ոչ «ազգային շարժումը»:

Կախա Կալաձեի հայտարարությամբ, «ազգային շարժման» անդամները փորձում են տապալել այլ թեկնածուների հանդիպումները և խոչընդոտել նրանց կողմից ընտրական քարոզարշավի անցկացմանը:

«Դուք տեսնում եք վերջին ժամանակներին զարգացած իրադաձությունները: Նրանք ամեն օր ցանկանում են խոչընդոտել այլ թեկնածուների գործողություններին: Այդ կապակցությամբ մենք այսօր տարածել ենք հատուկ հայտարարություն, ունեինք լրատվություն, որ նրանք փորձում են տապալել այլ թեկնածուների հանդիպումներ, դա նրանց վարվելաձևն է: Նրանք մնացել են նախկինում, ինչ որ անում էին 2012 թվականին և մինչ այդ»,-հայտարարել է Կախա Կալաձեն: