Մեկուսացման, կարանտինի և շնչադիմակ կրելու կարգը խախտելու համար տուգանված անձինք ազատվում են տուգանքը վճարելու պարտավորությունից
Մեկուսացման, կարանտինի և շնչադիմակ կրելու կարգը խախտելու համար տուգանված անձինք ազատվում են տուգանքը վճարելու պարտավորությունից

Մեկուսացման, կարանտինի և շնչադիմակ կրելու կարգը խախտելու համար տուգանված անձինք ազատվում են տուգանքը վճարելու պարտավորությունից, – այս մասին, այսօր կայացած ճեպազրույցում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վարչապետի խոսքով, նշված նախաձեռնությունն արդեն ներկայացվել է խորհրդարան:

«Այսօր խորհրդարան է ներկայացվել երկու օրինագիծ, որը վերաբերում են նրանց, ովքեր վարչական կամ քրեական պատասխանատվության են ենթարկվել համավարակային պայմաններում սահմանված կարգը խախտելու համար: Նշված նախաձեռնության շրջանակներում, համաներումը կվերաբերի ավելի քան 245 հազար քաղաքացու և 344 իրավաբանական անձի, նրանք կազատվեն ինչպես քրեական պատասխանատվությունից, այնպես էլ վարչական տուգանքներից: Խոսքը մեկուսացման, կարանտինի և շնչադիմակ կրելու կանոնների խախտման համար սահմանված շուրջ 76 միլիոն լարի չվճարված տուգանքների մասին է: Մենք այս որոշումն ընդունեցինք, իհարկե, հաշվի առնելով համավարակով պատճառած ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը», – հայտարարել է վարչապետը: