Մայա Ցքիտիշվիլին հեռացել է պաշտոնից
Մայա Ցքիտիշվիլին հեռացել է պաշտոնից

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Մայա Ցքիտիշվիլին հեռացել է պաշտոնից: Այս մասին հայտնի է դարձել «Վրացական երազանքի» քաղաքական խորհրդի նիստից հետո:

Ինչպես նշել է վարչապետի թեկնածու, Իրակլի Ղարիբաշվիլին, Մայա Ցքիտիշվիլիի փոխարեն ենթակառուցվածքների նախարար կլինի Իրակլի Քարսելաձեն:

«Ես կցանկանայի անկեղծորեն շնորհակալություն հայտնել տիկին Մայա Ցքիտիշվիլիին, իր հավատարիմ ծառայության, մեր երկրի համար արտակարգ աշխատանքի համար, որը նա իրականացրել է իննը տարիների ընթացքում, տարբեր կառավարությունների ժամանակ, ծառայել է հինգ վարչապետերի կառավարման ընթացքում, և ես կցանկանայի մեկ անգամ ևս անկեղծորեն շնորհակալություն հայտնել նրան, իմ և թիմի անունից», – հայտարարել է Ղարիբաշվիլին: