Մարիխուանայի կուլտիվացիան այն հարցն է, որի շուրջ պետք է լսենք պատրիարքարանին
Մարիխուանայի կուլտիվացիան այն հարցն է, որի շուրջ պետք է լսենք պատրիարքարանին

Մարիխուանայի կուլտիվացիան այն հարցն է, որի շուրջ պետք է լսենք պատրիարքարանին,-այս մասին անկախ նախագահության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է նշված հարցը մեկնաբանելիս:

«Պատրիարքարանը հասարակության մասն է և մեր առաջնորդը, այսպիսով այս հարցի վերաբերյալ պետք է լսենք նրանց: Բոլոր օրենքները պետք է քննարկվեն հանրային, առավել ևս եթե այն վերաբերում է հասարակությանը»,-առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նրա խոսքերով թմրանյութերի օգտագործման ապաքրեականացումը անհրաժեշտ է: Սակայն, Զուրաբիշվիլին գտնում է, որ ապաքրեականացման մասին հասարակությանը փոխանցած լրատվությունը սխալ է:

Թողնել մեկնաբանություն