Մանչեստերում կարնավալի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է 10 մարդ
Մանչեստերում կարնավալի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է 10 մարդ

Մեծ Բրիտանիայի Մանչեստեր քաղաքում կարնավալի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավորվել է 10 մարդ: Տեղական ոստիկանություն առաջին ահազանգը մտել է գիշերը ժամը 2:30-ին:

Միջադեպից հետո վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:

Դեռևս անհայտ է վիրավորների ինքնությունը և հասակը:

Տարածված լրատվությամբ կարնավալը անց է կացվել Մանչեստերի Մոս Սաիդ թաղամասում: Նշված թաղամասը Մանչեստերում համարվում է ամենաաղքատ և վատ զարգացած, որտեղ հաճախակի են քրեական խմբավորումների միջև բախումները: