Մամուլի հաղորդմամբ, Իրաքի անվտանգության ուժերը սպանել են 18 ցուցարարի
Մամուլի հաղորդմամբ, Իրաքի անվտանգության ուժերը սպանել են 18 ցուցարարի

Իրաքի՝ Նասիրիա քաղաքում անվտանգության ուժերը սպանել են 18 ցուցարարի: «Ալ Ջազիրայի» լրատվությամբ, իրավապահները կրակ են բացել ցուցարարների հասցեին:

Առճակատման արդյունքում վիրավորվել է ավելի քան 120 մարդ:

Նրանցից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում:

Իրաքի Նաջափ քաղաքում, Իրանի հյուպատոսությունը հրդեհելուց հետո, Իրաքի հարավային գավառներում կարգ ու կանոնը վերականգնելու համար ուղարկվել են զինվորականներ:

Իրաքում ցուցարարները երկրի կառավարությանը մեղադրում են կոռուպցիայի մեջ և պահանջում են համակարգի փոփոխություն:

Իրանի հյուպատոսության վրա հարձակվելուց հետո, Թեհրանը Բաղդադին հորդորել է վճռական գործողություններ ձեռնարկել «ագրեսորների» դեմ: