Մամուկա Բախտաձեն հանդիպել է Հայաստանի հանրապետության ազգային ժողովի նախագահի հետ
Մամուկա Բախտաձեն հանդիպել է Հայաստանի հանրապետության ազգային ժողովի նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպել է Հայաստանի հանրապետության ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Կողմերը զրուցել են Վրաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունների, խորհրդարանական մակարդակով ակտիվ համագործակցության, ինչպես նաև տնտեսության, մշակույթի, կրթության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը խորացնելու մասին:

Նշվել է, որ պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցած բարձր կարգի հանդիպումները, նոր ուժ են փոխանցելու երկկողմ համագործակցությանը:

Վարչապետ Բախտաձեն հայտարարել է, որ Վրաստանը ընտրել է խորհրդարանական ժողովրդավարական զարգացման ճանապարհը և համապատասխանաբար, բարեկամ երկրների օրենսդրական մարմինների հետ համագործակցությունը շատ կարևոր է:

Ընդլայնված ձևաչափով հանդիպումը երկու երկրների կառավարությունների և խորհրդարանի անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել ազգային ժողովում:

Հանդիպմանը ներկա էին արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, խորհրդարանի նախագահի տեղակալ Գիորգի Վոլսկին, պատգամավորներ Կախաբեր Օքրիաշվիլին, Սամվել Մանուկյանը, Էնզել Մկոյանը և Ռուսլան Պողոսյանը:

 

 

Թողնել մեկնաբանություն