Մամուկա Բախտաձե. Վրաստանը կունենա բոլոր մեխանիզմները, որպեսզի մեր երկրում տրված ցանկացած դիպլոմ Եվրամիությունում ճանաչվի վավեր
Մամուկա Բախտաձե. Վրաստանը կունենա բոլոր մեխանիզմները, որպեսզի մեր երկրում տրված ցանկացած դիպլոմ Եվրամիությունում ճանաչվի վավեր

Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական միությանն (ENQA) անդամակցելը Վրաստանի կրթության համակարգի համար պատմական իրադարձություն է և մեր երկրի մեծագույն հաջողությունը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, Վրաստանը ևս մեկ կարևոր և սկզբունքային քայլ է արել եվրաինտեգրման ճանապարհին:

«Մենք կմոտենանք եվրոպական ընտանիքին կարևորագույն ուղղությունում և դա կրթությունն է: Մի քանի օր առաջ Եվրոպայի որակի ապահովման գործակալությունների միությունը կայացրել է որոշում, որ Վրաստանը կանդամակցի «Էնքային» (ENQA): Սա մեծ հաջողություն է: Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ սա պատմական իրադարձություն է մեր կրթության համակարգի համար, այն ֆոնին, երբ մեր ազդարարել ենք, որ կրթությունը մեր երկրի գլխավոր ուժն է»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Նրա խոսքով, Վրաստանը կունենա բոլոր փորձնական մեխանիզմները, որպեսզի Վրաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունները ապահովեն բոլոր չափանիշները, որը նշանակում է, որ Վրաստանում տրված ցանկացած դիպլոմ կլինի վավեր Եվրամիությունում:

«Սա մեծ քայլ է, որը մենք կատարեցինք: Շնորհակալություն մեր եվրոպացի բարեկամներին, բոլորին, ովքեր ներգրավված էին այս գործին: Ինձ համար սա ուրախալի է այն բանից հետո, երբ ազդարարեցինք կրթական նոր բարեփոխումը, ազգային գաղափարը: Սա մեզ տալիս է կոնկրետ արդյունքներ: Պետք է գիտակցենք, որ սա մեծ հաղթանակ է և միևնույն ժամանակ՝ մեծ պատասխանատվություն: Ակտիվ պետք է աշխատենք, որպեսզի որքան հնարավոր է սեղմ ժամկետներում բավարարենք բոլոր չափանիշները»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել եվրոպացի բարեկամներին և բոլորին, ովքեր ներգրավված էին այս գործին:

Վրաստանի կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի «Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական միությունում» (ENQA) անդամակցության առնչությամբ այսօր Թբիլիսիում ընթանում է «Եվրոպական որակի բարձրագույն կրթություն» միջոցառումը: Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական միության նախագահությունը Վրաստանի կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի անդամակցության մասին որոշումը կայացրել է ապրիլի 25-ին, Էստոնիայում, Տալինում անցկացված ամենամյա 9-րդ համաժողովին: