Մամուկա Բախտաձե. Ցանկանում եմ դիմել մեր աբխազ և օս համաքաղաքացիներին, Վրաստանի յուրաքանչյուր հաջողություն՝ ձեր հաջողությունն է, մենք մեր ապագան պատկերացնում ենք միայն ձեզ հետ
Մամուկա Բախտաձե. Ցանկանում եմ դիմել մեր աբխազ և օս համաքաղաքացիներին, Վրաստանի յուրաքանչյուր հաջողություն՝ ձեր հաջողությունն է, մենք մեր ապագան պատկերացնում ենք միայն ձեզ հետ

Այսօր այս ամբիոնից ցանկանում եմ դիմել մեր աբխազ և օս համաքաղաքացիներին – Վրաստանի յուրաքանչյուր հաջողություն՝ ձեր հաջողությունն է,- այս հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ՄԱԿ-ի ամբիոնից:

Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանին խոսքով ելույթ ունենալիս վարչապետն ընդգծել է դարավոր ընդհանուր պատմական անցյալը, որը պետք է դառնա ապագայի հիմք և դա կբերի խաղաղություն և բարօրություն:

«Վրաստանի իշխանությունն ունի պարտականություն, պաշտպանել և ապահովել իր բոլոր քաղաքացիների իրավունքը և մենք դա իրականացնում ենք անկոտրում: Դուք պետք է օգտվեք բոլոր այն բարիքներից, որոնք ստեղծել է Վրաստանը, կլինի դա մարդու իրավունքներ, կրթություն, առողջապահության, Եվրոպայի հետ անայցագրային ռեժիմ կամ այլ:

Ցանկանում եմ դիմել հատկապես երիտասարդներին. Մենք միասին, համատեղ ջանքերով և հնարավորություններով կհասնենք հաջողության և բարօրության: Ցանկանում եմ իմանաք, մենք մեր ապագան պատկերացնում ենք միայն ձեզ հետ:

Ցանկանում եմ մեկ անգամ ևս դիմել Ռուսաստանին, չմիջամտի և չխոչընդոտի մեր խաղաղարար նախաձեռնությունները, օկուպացված տարածքներում ապրող քաղաքացիներին տա արժանի կերպով ապրելու հնարավորություն»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին դիմել է վրացերենով: