«Լուֆթհանզա» ավիաընկերությունը Վրաստանի ուղղությամբ վերսկսել է կանոնավոր չվերթները
«Լուֆթհանզա» ավիաընկերությունը Վրաստանի ուղղությամբ վերսկսել է կանոնավոր չվերթները

«Լուֆթհանզա» ավիաընկերությունը Վրաստանի ուղղությամբ վերսկսել է կանոնավոր չվերթները:

Մյունհենից Թբիլիսի է ժամանել 188 ուղևոր, իսկ Թբիլիսիից Գերմանիա 156 ուղևոր:

Օդանավակայան այցելած ուղևորներին բաժանվել են ընկերության կողմից ստեղծված դիմակներ:

Ավիաընկերությունը չվերթները կատարում է Airbus A319 մակնիշի օդանավերով, շաբաթական երկու անգամ.

Մյունհեն-Թբիլիսի – հինգշաբթի և կիրակի

Թբիլիսի-Մյունհեն – երկուշաբթի և ուրբաթ