Լոմիսիի մենաստանի հարակից տարածքից երկու մարդու առևանգման մասին լուրը փոխանցվել է Վրաստանում ԵՄ առաքելությանը. ՊԱԾ
Լոմիսիի մենաստանի հարակից տարածքից երկու մարդու առևանգման մասին լուրը փոխանցվել է Վրաստանում ԵՄ առաքելությանը. ՊԱԾ

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում հաստատում են Լոմիսիի մենաստանի տարածքից ռուս զինվորականների կողմից երկու մարդու ձերբակալության փաստը:

Ինչպես առաջին ալիքին ասել են ՊԱԾ-ից, գործում է թեժ գիծ, ինչպես նաև միջադեպի մասին տեղեկացված է Եվրամիության դիտորդական առաքելությունը:

Հիշեցնենք, Լոմիսիի մենաստանի հարակից տարածքից բռնազավթիչները առևանգել են երկու մարդու, նրանցից մեկը եկեղեցական է, իսկ մյուսը հավատացյալ: Նրանց հավանաբար ձերբակալել են աղբյուրի տարածքում: Վարկածներից մեկի համաձայն, նրանք ձերբակալվել են այսպես կոչված  սահմանը անօրեն հատելու մեղադրանքով: