Լիտվայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
Լիտվայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Լիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները:

Դրան մասնակցում են դաշինքի 11 անդամ պետությունների չորս հազար զինվորականներ: «Երկաթե գայլ – 2019» անվան տակ վարժանքները տեղի են ունենում՝  Պաբրադե քաղաքի մերձակայքում գտնվող պոլիգոնում:

Զորավարժություններին, լիտվացի զինվորականների հետ միասին մասնակցում են ՝ բելգիացի, բրիտանցի, գերմանացի, հոլանդացի, նորվեգացի, լեհ, պորտուգալացի, ամերիկացի, չեխ և էստոնացի զինվորականներ:

Զորավարժություններին օգտագործվելու է ԱՄՆ-ի ռազմական տեխնիկա: Մասնավորապես, 30 միավոր «Աբրամսի» տեսակի տանկ և 23 «Բրեդլի» մարտական ​​մեքենա:

Լայնածավալ զորավարժությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 18-ը: