Լինաս Լինկևիչուս. Վրաստանի սողացող բռնազավթումը և տարածքի 20 տոկոսի օկուպացիան շարունակվում է
Լինաս Լինկևիչուս. Վրաստանի սողացող բռնազավթումը և տարածքի 20 տոկոսի օկուպացիան շարունակվում է

«Վրաստանի սողացող բռնազավթումը և տարածքի 20 տոկոսի օկուպացիան շարունակվում է,- այս հայտարարությունն է հրապարակում Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը՝ «Թվիթերի» պաշտոնական էջում:

«12 տարի է անցել այն օրից, երբ Ռուսաստանն իրականացրեց կանխամտածված ագրեսիա Վրաստանի դեմ: Ցավոք, դասը լավ չսերտվեց, որին հետևեց ագրեսիա Ուկրաինայի դեմ: Վրաստանի սողացող բռնազավթումը և տարածքի 20 տոկոսի օկուպացիան շարունակվում է:

Մենք մեկ անգամ ևս կայուն աջակցություն ենք հայտնում Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային  ամբողջականությանը»,- ասվում է Լինկևիչուսի հայտարարության մեջ: