Լիիրավ պատրաստակամություն է, որ Թբիլիսիում երեխաները գնան մանկապարտեզներ, վաղը չի բացվելու միայն մի քանի մանկապարտեզ և ծնողները զգուշացված են. Կախա Կալաձե
Լիիրավ պատրաստակամություն է, որ Թբիլիսիում երեխաները գնան մանկապարտեզներ, վաղը չի բացվելու միայն մի քանի մանկապարտեզ և ծնողները զգուշացված են. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, վաղը Թբիլիսիի մանկապարտեզների մեծ մասում կվերսկսվի ուսումնական գործընթացը:

Կալաձեի խոսքով, կորոնավիրուսի տարածման ռիսկերից ելնելով, բացառություն են ներկայացնում մի քանի մանկապարտեզներ:

Միևնույն ժամանակ, Կալաձեն ասում է, որ լիիրավ պատրաստակամություն է, որ Թբիլիսիում երեխաները գնան մանկապարտեզներ:

«Ինչ վերաբերում է Թբիլիսիի մանկապարտեզներին, ապա նրանք լիովին պատրաստ են գործել: Մենք հնարավորինս բավարարեցինք ոլորտի մասնագետների պահանջները: Ամեն ինչ արվում է, որ երեխաները գնան մանկապարտեզ

Կան մի քանի, 3-4 մանկապարտեզներ, որտեղ ուսուցչի մոտ հաստատվել է վարակը: Հետևաբար, այդ մանկապարտեզները չեն բացվի, ծնողներն արդեն նախազգուշացվել են, որ պաշտպանելու ենք այնտեղ աշխատող մարդկանց և երեխաների առողջությունն ու անվտանգությունը: Ըստ այդմ, մնացած մանկապարտեզներում պատրաստակամություն կա: Երկուշաբթի տեղի է ունենալու համակարգող խորհրդի նիստ, որտեղ առավել մանրամասն կքննարկվի առկա իրավիճակը: Դուք գիտեք, որ վարակվածների թիվն ավելանում է: Հետևաբար, եթե ինչ որ բան որոշվի, մենք ձեզ կտեղեկացնենք այդ մասին: Եվս մեկ անգամ կրկնում եմ, եթե որևէ մեկը վարակի հետ կապված խնդիր ունի, որոշում կկայացվի անհատական դիրքորոշմամբ»,- ասել է Կախա Կալաձեն:

Վաղը ՝ հոկտեմբերի 12-ին, Թբիլիսիի մի քանի մանկապարտեզում կրթական գործընթացը վաղը չի մեկնարկելու:

Թիվ 34 մանկապարտեզը սոցիալական ցանցում տեղեկատվություն է տարածում այն ​​մասին, որ իրենց աշխատակիցը կապի մեջ է եղել վարակվածի հետ և մինչ կարանտինային շրջանի ավարտը բոլոր աշխտաակիցները ուղարկվել են ինքնամեկուսացման մեջ:

Բացի այդ, թիվ 100 մանկապարտեզի տնօրինությունը գրում է, որ իրենց աշխատողներից մեկի որդու մոտ հաստատվել է կորոնավիրուս, իսկ մեկ այլ աշխատակցի որդին շփվել է վարակվածի հետ:

Նրանց խոսքով, նշված աշխատակիցները գտնվում են ինքնամեկուսացման մեջ, դիտարկման տակ և մինչդեռ նրանց չեն հետազոտի և հայտնի չեն լինի պատասխանները, մանկապարտեզը չի բացվի:

Բացի այդ, գոյություն ունեցող տեղեկությամն, դաստիարակչական գործընթացը հոկտեմբերի 12-ին չի սկսվի Թբիլիսիի թիվ՝ 23, 171 և 111 մանկապարտեզներում: