«Լելոն» տարածում է հայտարարություն և պահանջում է Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը
«Լելոն Վրաստանի համար» կուսակցությունը հրապարակված գաղտնի ձայնագրությունների վերաբերյալ տարածում է հայտարարություն:
Հայտարարության մեջ «Լելոն» պահանջում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը:
«2021 թվականի մարտի 6-ին, «Տվ Պիրվելիի» եթերում ցուցադրված սյուժեն, որում Բերա Իվանիշվիլին զրուցել է Իրակլի Ղարիբաշվիլիի և Անզոր Չուբինիձեի հետ, պարունակում է ամենալուրջ կազմակերպված հանցագործության նշաններ:
«Լելոն» պահանջում է.
1. Անմիջապես հետաքննություն սկսել սյուժեում մեջբերված փաստերի վերաբերյալ:
2. Հետաքննությանը ներգրավվել միջազգային հեղինակավոր հետաքննչական ինստիտուտներին:
3. Հետաքննության վրա ազդելուց խուսափելու համար, պետք է անհապաղ հրաժարական տան՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Պետական պաշտպանության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն:
Իրակլի Ղարիբաշվիլիի հետ և նրա ներգրավմամբ ցանկացած ձևաչափում մասնակցելն «Լելոյի» համարանընդունելի է», – ասված է հայտարարության մեջ: