Լավ է, որ «Ազգային շարժումը» ի վերջո մտնում է խորհրդարան, ուրախ եմ, քանի որ մրցակցությունը կլինի ավելի լայնամասշտաբ. Գիորգի Վաշաձե
Լավ է, որ «Ազգային շարժումը» ի վերջո մտնում է խորհրդարան, ուրախ եմ, քանի որ մրցակցությունը կլինի ավելի լայնամասշտաբ. Գիորգի Վաշաձե

Լավ է, որ «Ազգային շարժումը» ի վերջո մտնում է խորհրդարան և մասնակցելու է ժողովրդին հետաքրքրող անհրաժեշտ հարցերի շուրջ աշխատանքներին, – այս մասին հայտարարել է «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» կուսակցության առաջնորդ, Գիորգի Վաշաձեն:

Ըստ նրա, Շառլ Միշելի փաստաթուղթը չստորագրելը սխալ վերաբերմունք է:

«Մնացածը կտեսնի հասարակությունը, թե ով ինչ դեր կխաղա: Այն, որ չեն ստորագրում Շառլ Միշելի փաստաթուղթը դա սխալ է: Մենք մեր խմբակցությունը անվանել ենք Շառլ Միշելի բարեփոխումների խումբ և այն եվրոպական ինտեգրման ուղեցույց է: Ես չգիտեմ, թե ինչու նրանք չստորագրեցին, բայց դա սխալ է: Միշտ կողմ եմ մրցակցությանը, ուրախ եմ, որ այս մրցույթը լինելու է մասշտաբային, արդեն տեսնում եք «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» տարբերվող ձեռագիրը: Մենք չենք խոսում էլիտար հարցերի մասին, մենք կլինենք ժողովրդի ձայնը, և ոչ ոք չի կարող մեզ հետ մրցել դրանում», – հայտարարել է Գիորգի Վաշաձեն: