Լաշա Տալախաձե. Հաղթանակից հետո մարզիկի համար խրախուսական է գնահատվելը, շնորհակալություն երկրպագուներին, բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատել են մեր աշխատանքը
Լաշա Տալախաձե. Հաղթանակից հետո մարզիկի համար խրախուսական է գնահատվելը, շնորհակալություն երկրպագուներին, բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատել են մեր աշխատանքը

Հաղթանակից հետո մարզիկի համար խրախուսական է գնահատվելը, շնորհակալություն երկրպագուներին, բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատել են մեր աշխատանքը, – ասաց մարզիկ Լաշա Տալախաձեն՝ օլիմպիականներին ընդունելու արարողությունից հետո:

«Իհարկե, մարզիկի համար հաղթանակի հասնելուց հետո խրախուսական է գնահատանքն ու երկրպագուների արտահայտած հույզերը, որը մարզիկը զգում է մրցումից հետո:

Շատ շնորհակալություն մեր երկրպագուներին, բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատեցին մեր աշխատանքը և ապագայում, հույս ունեմ, որ մենք դեռ ավելի շատ մեդալներ կունենանք Օլիմպիական խաղերում’»,- ասաց Լաշա Տալախաձեն:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ, Տոկիոյի օլիմպիական խաղերից արծաթե մեդալներ բերած օլիմպիական չեմպիոնները կստանան 500 000 լարի պարգև, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 250 000 լարի: Ոսկե մեդալակիրների մրցանակը կազմում է մեկ միլիոն լարի: