Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 4,4 տոկոս
Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 4,4 տոկոս

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 4.4 տոկոս,- այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում:

Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 3,61 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 5.35 տոկոս:

Այսօր Վրաստանում «կովիդ 19» է հաստատվել 1 390 մարդու մոտ, ապաքինվել է 1 070 պացիենտ, մահացել է 18 մարդ: