Կոնկրետ լրատվամիջոցներ շարունակում են կեղծ և չփաստարկված տեղեկությանը հիմնվելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի վարկաբեկման փորձը. Կառավարության Ստրատկոմ
Կոնկրետ լրատվամիջոցներ շարունակում են կեղծ և չփաստարկված տեղեկությանը հիմնվելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի վարկաբեկման փորձը. Կառավարության Ստրատկոմ

Երեկ եթեր հեռարձակված Իրակլի Ղարիբաշվիլիի մասին սյուժեները, կազմում են ապատեղեկատվական արշավի մի մաս:

«Կոնկրետ լրատվամիջոցներ շարունակում են կեղծ և չփաստարկված տեղեկությանը հիմնվելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի վարկաբեկման փորձը: Այս անգամ նշված հեռուստաընկերությունները ապատեղեկատվություն և կեղծ լուրեր են տարածում Իրակլի Ղարիբաշվիլիի բիզնեսի շահերի մասին հատուկ ընկերություններում, ինչպես նաև իրանական նավթի մաքսանենգության և դրա դեմ հնարավոր պատժամիջոցների հետ կապի վերաբերյալ», – ասվում է կառավարության «Ստրատկոմի» հայտարարության մեջ: ,

Ինչպես նշված է հայտարարության մեջ, այս պնդումներն անհեթեթ են և միանգամայն անհիմն, որոնք հիմնված են անհասկանալի ենթադրությունների և վարկածների վրա:

«Երեկ ցուցադրված սյուժեները, ինչպես նաև վարչապետի՝ «Նորացված Վրաստան» նախաձեռնության մասին ֆեյքնյուսը, իրենից ներկայացնում են ապատեղեկատվական արշավի մի մաս, որը այդ լրատվամիջոցները իրականացնում էին Իրակլի Ղարիբաշվիլիի դեմ, երբ նա Պաշտպանության նախարար էր, սակայն բոլոր փորձերն անհաջող էին»,-ասվում է կառավարության «Ստրատկոմի» հայտարարության մեջ: