Կոչ ենք անում Ռուսաստանին, դուրս բերել իր զորքերը մինչ պատերազմական դիրքեր. ԱՄՆ-ի դեսպանատուն
Կոչ ենք անում Ռուսաստանին, դուրս բերել իր զորքերը մինչ պատերազմական դիրքեր. ԱՄՆ-ի դեսպանատուն

Կոչ ենք անում Ռուսաստանին, դուրս բերել իր զորքերը մինչ պատերազմական դիրքեր,-նշված է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից տարածված հայտարարությունում, որը վերաբերում է 2008 թվականի օգոստոսյան պատերազմին:

ԱՄՆ-ի դեսպանատանը հայտարարում են, որ Ռուսաստանի հարձակումը Վրաստանի վրա սկսվել է այն ժամանակ, երբ Ռուսաստանի բանակը ներխուժել է այլ պետության միջազգայնորեն ճանաչված սահմաններ, նրա բռնի կերպով փոխելու նպատակով:

«Գալիք շաբաթ լրանում է 10 տարին այն բանից հետո, ինչ Ռուսաստանի զինված ուժերը հատել են միջազգայնորեն ճանաչված սահմանները և փորձել այդ սահմանները փոխել ուժով:

Մի քանի հազար ռուս զինվորական մտել է Գորի քաղաք և հակամարտության տարածքից հեռու գտնվող բնակավայրեր, օրինակ Փոթիի նավահանգիստ:

Ռուսաստանը գրավել է նաև Աբխազիայի այն շրջանը, որը վերահսկում էին վրացական ուժերը և որտեղ ռազմական գործողություններ չեն ընթացել:

Ռուսաստանը մինչ օրս զբաղեցնում է Վրաստանի տարածքները:

Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում Ռուսաստանին, դուրս բերել զորքերը մինչ պատերազմական դիրքեր: Այս պարտավորությունը Ռուսաստանը ստանձնել է 2008 թվականի օգոստոսին ձևակերպված կրակի դադարեցման մասին համաձայնագրով»,-ասված է ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարությունում:

Լուսանկարի վրա Ռուս զինվորականները Ցխինվալիի մոտակայքում, 2008 թվականի օգոստոս © AP Images