Կիևում կարանտինի դեմ կայացած ցույցի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ
Կիևում կարանտինի դեմ կայացած ցույցի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել կարանտինի դեմ բողոքող ցուցարարների ուղղությամբ:

«Գարդիանը» գրում է, որ բողոքի ցույցին մասնակցել են հազարավոր մարդիկ, այդ թվում ՝ փոքր ձեռներեցներ: Նրանք բողոքում էին երկրի որոշման դեմ, որի համաձայն երկրում երկու շաբաթով փակվում է բիզնեսը, մարզական դահլիճները  և դպրոցները:

Ըստ Գարդիանի, ցուցարարներից մեկը վիրավորվել է: Ուկրաինայի ոստիկանությունը հայտնում է, որ իրավապահ մարմինների 40 աշխատակիցների աչքերի մոտ քիմիական այրվածքներ կան:

Ուկրաինայի կառավարության որոշմամբ, երկրում «կովիդ 19»-ի տարածման կանխարգելման նպատակով, հայտարարվել է կարանտին:

Համավարակի բռնկումից ի վեր Ուկրաինայում գրանցվել է «կովիդ 19»-ի 909 000 հաստատված դեպք, այդ թվում մահացել է 15 000 մարդ:

Թողնել մեկնաբանություն