Քեթևան Ցիխելաշվիլու խոսքով, ռուս զինվորականների կողմից ձերբակալված Մայա Օթինաշվիլու առողջական վիճակը բավարար է
Քեթևան Ցիխելաշվիլու խոսքով, ռուս զինվորականների կողմից ձերբակալված Մայա Օթինաշվիլու առողջական վիճակը բավարար է

Ռուս զինվորականների կողմից ձերբակալված Մայա Օթինաշվիլու ընտանիքում էր գտնվում հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին:

Օթինաշվիլու ընտանիքին Քիեթևան Ցիխելաշվիլին փոխանցել է Եվրամիության թեժ գծով ստացած տեղեկությունը:

Նախարարի խոսքով, 36-ամյա կնոջ առողջական վիճակը բավարար է և գործընթացին ներգրավված է նաև «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպությունը:

«Առաջնահերթ նպատակն է, որպեսզի կարողանանք նրան ազատել»,- հայտարարել է Ցիխելաշվիլին ձերբակալվածի ընտանիքի հետ հանդիպումից հետո:

Ռուսաստանի օկուպացման ուժերի ներկայացուցիչների կողմից Գորիի շրջանի Խուրվալեթի գյուղի մերձակայքում անօրեն ձերբակալված Մայա Օթինաշվիլուն սահմանել են երկու ամսվա կալանք: