Քեթևան Ցիխելաշվիլին բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչներին կոչ է անում, մարդասիրական ճգնաժամից խուսափելու նպատակով ժամանակին բացել «անցակետերը»
Քեթևան Ցիխելաշվիլին բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչներին կոչ է անում, մարդասիրական ճգնաժամից խուսափելու նպատակով ժամանակին բացել «անցակետերը»

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարը արձագանքում է բռնազավթիչ ռեժիմի որոշմանը, որի համաձայն արդեն 12-րդ օրն է ինչ փակ են բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալի այսպես կոչված անցակետերը, և բնակչությունը կանգնած է մարդասիրական ճգնաժամի առջև:

«Անընդունելի է այսպես կոչված անցակետերի փակումը: Արդեն 12-րդ օրն է, ինչ այդ տարածաշրջաններում բնակվող մարդիկ գտնվում են լրիվ մեկուսացման մեջ: Առանձնապես ծանր վիճակում են Ցխինվալի շրջանի բնակիչները: Բնակչությունը ունի լուրջ հիմնախնդիրներ»,-նշել է պետնախարարը:

Նրա խոսքերով այսպես կոչված անցակետերը փակելուց հետո, գերատեսչությունը անցել է աշխատանքային 24 ժամյա ռեժիմի:

Պետնախարարը կոչ է արել բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչներին բացել այսպես կոչված անցակետերը: