Քեթևան Ցիխելաշվիլին արձագանքել է Պանկիսիի կիրճում իրականացրած հակաահաբեկչական հատուկ գործողության կապակցությամբ արված հայտարարություններին
Քեթևան Ցիխելաշվիլին արձագանքել է Պանկիսիի կիրճում իրականացրած հակաահաբեկչական հատուկ գործողության կապակցությամբ արված հայտարարություններին

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին արձագանքել է Պանկիսիի կիրճում իրականացրած հակաահաբեկչական հատուկ գործողության կապակցությամբ արված հայտարարություններին:

Ինչպես նշել է Ցիխելաշվիլին, նշված հարցը մեկնաբանելիս պետք է դրսևորել մեծ պատասխանատվություն:

«Ցանկանում եմ արձագանքել տարբեր խմբերի կամ անհատների կողմից արված հայտարարություններին, որոնք տարածվել են հակաահաբեկչական հատուկ գործողության կապակցությամբ և կապված են եղել այս հարցի էթնիկ տեսանկյունից քննարկելու, ինչպես նաև քաղաքական միավորներ ստանալու փորձերի հետ: Նման հատուկ գործողությունները չի կարելի կապել ազգային պատկանելության հետ, այսպիսով ցանկանում եմ կոչ անել բոլորին մինչ հայտարարություններ անելը, հարցին մոտենալ պատասխանատվությամբ: Մեր երկրի առջև գոյություն ունեցող վտանգներից խուսափելը մեր պետության առաջնահերթ խնդիրն է, և կապ ունի մեր քաղաքացիների անվտանգության հետ»,-նշել է նախարարը:

Ցիխելաշվիլիի խոսքերով դժբախտաբար բժիշկներին չհաջողվեց փրկել Թեմիրլան Մաչալիկաշվիլիի կյանքը:

Նախարարը նշել է, որ այս պահին ընթանում է հետաքննություն և պետք է սպասել դրա ավարտին: