Քեթևան Ցիխելաշվիլի. Փշալարերի քաղաքականությունից օկուպացված տարածքում բնակվող բազմաթիվ մարդիկ են տուժում, որոնք ցանկանում են տեղաշարժվել Վրաստանի մնացած տարածքում
Քեթևան Ցիխելաշվիլի. Փշալարերի քաղաքականությունից օկուպացված տարածքում բնակվող բազմաթիվ մարդիկ են տուժում, որոնք ցանկանում են տեղաշարժվել Վրաստանի մնացած տարածքում

Օկուպացման ռեժիմի կողմից ձերբակալված Մայա Օթինաշվիլու ազատ արձակումն էր շուրջօրյա աշխատանքային ռեժիմի նպատակը,- այս հայտարարությունն արել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին՝ առևանգված Մայա Օթինաշվիլու ազատ արձակման հետ կապված Օթինաշվիլու ընտանիքում, որտեղ գտնվում էր պետական անվտանգության ծառայության վերլուծական դեպարտամենտի ներկայացուցիչ Թամթա Գոգուաձեի հետ:

Քեթևան Ցիխելաշվիլու խոսքով, վերջին օրերի գլխավոր խնդիրն էր Մայա Օթինաշվիլու ազար արձակումը և երեխաների մոտ մոր վերադարձը: Սակայն, շարունակվում է աշխատանքը երկրորդ կարևորագույն նպատակի, նման փաստերը վերացնելու շուրջ:

«Ռուսական աղբյուրներից պարզվում է, որ փշալարերի քաղաքականությամբ օկուպացված տարածքում բնակվող բազմաթիվ մարդիկ են տուժում, որոնք ցանկանում են և որոնց անհրաժեշտ է տեղաշարժվել Վրաստանի մնացած տարածքում: Սա մարդկանց նկատմամբ ուղղված միջոց է»,- հայտարարել է Քեթևան Ցիխելաշվիլի:

Այսօր, Բռնազավթված Ախալգորիի «շրջանային դատարանը» ազատել է Մայա Օթինաշվիլուն:

Օկուպացված ուժերը նրան ձերբակալել էին սեպտեմբերի 29-ին: