Քեդայում ընթանում է Չխավերիի ռթվելին (խաղողահավաքը)
Քեդայում ընթանում է Չխավերիի ռթվելին (խաղողահավաքը)

Քեդայում ընթանում է խաղողի եզակի սորտի, Չխավերիի հավաքը: Այս տարի Քեդայի մունիցիպալիտետում ակընկալում են հավաքել մինչև 200 տոննա Չխավերի:

Քեդայի մունիցիպալիտետում, Օթար Լորթքիփանիձեի խաղողի այգում Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն, գյուղատնտեսության նախարարի հետ միասին մասնակցել է խաղողահավաքին:

«Քեդայում ընթանում է բերքահավաքը: Չխավերին Քեդայի, Աջարիայի համար դարձել է ամենահեռանկարային սորտերից մեկը: Բոլոր ֆերմերները կունենան առավելագույն աջակցություն, որպեսզի գյուղատնտեսությունը կարողանա ավելի շատ եկամուտ ապահովել տեղում»,- հայտարարել է Թոռնիկե Ռիժվաձեն:

Աջարիայում խաղողի այգիների ընդհանուր տարածքը 180 հա է, այդ թվում ՝ 82 հա Քեդայի մունիցիպալիտետում, որից 20 հա զբաղեցնում է Չխավերի տեսակը:

Ըստ Աջարիայի կառավարության, գյուղատնտեսության նախարարության «Բարձր արդյունավետ գյուղատնտեսական մշակաբույսերի բազմամյա զարգացման աջակցություն» ենթածրագրի շրջանակներում 30 շահառուի փոխանցվել են Ցոլիկաուրիի և Չխավերիի խաղողի 10 000 տնկիներ: