«Քարթու» հիմնադրամի ֆինանսավորմամբ, վերականգնվում-վերանորոգվում է Թբիլիսիի հայկական թատրոնը
«Քարթու» հիմնադրամի ֆինանսավորմամբ, վերականգնվում-վերանորոգվում է Թբիլիսիի հայկական թատրոնը

«Քարթու» հիմնադրամի ֆինանսավորմամբ, ընթանում են Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի շինարարության-վերականգնման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն այսօր ուսումնասիրել են քաղաքապետ Կախա Կալաձեն և «Քարթու» հիմնադրամի ղեկավար Նիկոլոզ Չխետիանին:

Այս փուլում արդեն ամբողջությամբ ապամոնտաժվել է հին շենքը և ավարտված է զրոյական ցիկլը:

Ըստ նախագծի, թատրոնի շենքը բաժանված է երկու մասի. Բեմի մասը և դահլիճի մասը: Այս պահի դրությամբ, երկու մասերում էլ կառուցում են երկաթբետոնե հիմնակմախքը:

Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարության 2017 թվականի նախագծի համաձայն, ընթանում էին շենքի վերանորոգման-վերականգնման աշխատանքներ, սակայն հիմքը և պատերը մերկացնելուց հետո պարզվել է, որ շենքը վթարային վիճակում է, որը հաստատել է նաև փորձաքննության ազգային բյուրոյի եզրահանգումը: Այստեղից ելնելով, մշակվել է նոր նախագիծ, ըստ որի նախատեսվել է 6403 քառակուսի մետր տարածքով նոր շենքի կառուցում:

Նոր շենքը հաշվի է առնված 607 հանդիսատեսի համար: Նախագծի ընդհանուր կանխատեսումային արժեքը կազմում է 18 միլիոն լարի:

Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2020 թվականին: