Քաղաքացիներն ասում են, որ Մթավարի  հեռուստաալիքը նրանց ադրբեջանալեզու հարցազրույցները միտումնավոր սխալ է թարգմանել. ՊԱԾ
Քաղաքացիներն ասում են, որ Մթավարի հեռուստաալիքը նրանց ադրբեջանալեզու հարցազրույցները միտումնավոր սխալ է թարգմանել. ՊԱԾ

Պետական անվտանգության  ծառայությունը Մթավարի  հեռուստաալիքի սյուժեում  տարածված տեղեկության  կապակցությամբ սկսել է հետաքննություն։

Ինչպես  ասվում  է ՊԱԾ֊ի հայտարարության մեջ, 2020 թվականի հունիսի 20֊ին Մթավարի արխի հեռուստաալիքի Շաբաթիս մթավարի  հաղորդման ժամանակ ցուցադրվել է սյուժե, որը կազմվել է բնակչության ապատեղեկատվության և ստի հիման վրա։

Հայտարարության համաձայն, պետական անվտանգության վարույթում, սաբոտաժի հոդվածով հարուցված գործին մասնակից վկաները այսօր հարցաքննվել են։