Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը
Աֆղանստանի մայրաքաղաքում, Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» ծայրահեղական շարժումը:
Պայթյունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի ուժերի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության մոտ:
Տարածված տեղեկությամբ, մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն: Պայթյունը եղել է այնքան ուժգին, որ վնասել է մի քանի ավտոմեքենա և հարակից շենքերը: Տուժածների և զոհերի մասին տեղեկություն չի տարածվում: