Քաբուլում, համալսարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ
Քաբուլում, համալսարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ

Աֆղանստանի Քաբուլ մայրաքաղաքում, համալսարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ: Պայթյունի հետևանքով տուժել է 11 մարդ:

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությամբ, պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Նշենք, որ ահաբեկչական գործողության հետևանքով զոհված 5 անձանցից երեքը եղել է զինծառայող, երկուսը՝ խաղաղ բնակիչ:

Թողնել մեկնաբանություն