Կախա Կալաձեն ներողություն է խնդրում «Վրացական երազանքի» կողմնակիցներից, քանի որ համավարակի ֆոնին չի հաջողվում լայնամասշտաբ հանդիպումներ անցկացնել ընտրողների հետ
Կախա Կալաձեն ներողություն է խնդրում «Վրացական երազանքի» կողմնակիցներից, քանի որ համավարակի ֆոնին չի հաջողվում լայնամասշտաբ հանդիպումներ անցկացնել ընտրողների հետ

«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն ներողություն է խնդրում կուսակցության կողմնակիցներից, քանի որ համավարակի ֆոնին չի հաջողվում լայնամասշտաբ հանդիպումներ անցկացնել ընտրողների հետ:

Նրա խոսքով, այդ պատճառով շրջաններում անցկացվում են առավել փոքր հանդիպումներ, քան երբևէ:

«Ցանկանում եմ, ներողություն խնդրել մեր հայրենակիցներից, թիմակիցներից, քանի որ համավարակի պատճառով հնարավորություն չի տրվում մարդկանց հետ հանդիպումներ անցկացնել այլ ձևաչափում: Մենք մշտապես անցկացրել ենք բազմամարդ հանդիպումներ, սակայն համավարակի պատճառով դրա հնարավորությունը չունենք: Մեկ անգամ ևս ցանկանում եմ հայցել այն մարդկանց ներողամտությունը, ովքեր ցանկություն ունեին այսօր մեզ հետ գտնվել»,- հայտարարել է Կախա Կալաձեն: