Կախա Կալաձե. Մեծ հույս ունեմ, որ ընդդիմությունում կան մարդիկ, ովքեր պետականորեն են մտածում
Կախա Կալաձե. Մեծ հույս ունեմ, որ ընդդիմությունում կան մարդիկ, ովքեր պետականորեն են մտածում

Մեծ հույս ունեմ, որ ընդդիմությունում կան մարդիկ, ովքեր պետականորեն են մտածում, չնայած բոլորի մասին անհնար է դա ասել,- այսպես է արձագանքել «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Կախա Կալաձեն՝ ընտրություննների երկրորդ փուլում ընդդիմության բոյկոտին:

Բացի այդ, Կալաձեի խոսքով, հասարակությունը քաղաքական գործիչների համար քվեարկել է, որպեսզի նրանք աշխատեն խորհրդարանից:

«Այսօր ես քվեարկել եմ հանուն երկրի խաղաղության, կայունության, տնտեսական զարգացման և հաջողակ Վրաստանի, որը շատ կարևոր է, այս ամենն անհրաժեշտ է մեր երկրին: Ինչ վերաբերում է քաղաքական փակուղուն, գիտեք, որ բանակցություններն սկսված են, ներգրավված են դեսպանները, որի համար նրանց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Կարծում եմ, ընդդիմությունն այսօր առկա իրավիճակում պետք է խելամիտ գործի: Ընդդիմությունը պետք է մտնի խորհրդարան և շարունակի աշխատանքը: Վերաընտրություններ անցկացնելու հիմք գոյություն չունի: Հասարակությունը քվեարկել է քաղաքական թիմերի, քաղաքական գործիչների համար, որպեսզի նրանք աշխատեն խորհրդարանից, համապատասխանաբար, մեծ անպատասխանատվություն է, կանգնել փողոցում և չգնահատել ընտրողին: Հույս ունեմ, որ ընդդիմությունում կան մարդիկ, ովքեր պետականորեն են մտածում, չնայած բոլորի մասին անհնար է դա ասել»,- հայտարարել է Կախա Կալաձեն: