Կախա Կալաձե. Կարող եմ պարծենալ, որ եվրոպական շատ երկրներ կարող են չունենալ այդքան հզոր հասարակական տրանսպորտ, ինչպիսին Թբիլիսին ունի
Կախա Կալաձե. Կարող եմ պարծենալ, որ եվրոպական շատ երկրներ կարող են չունենալ այդքան հզոր հասարակական տրանսպորտ, ինչպիսին Թբիլիսին ունի

Թբիլիսին ունի լավագույն հասարակական տրանսպորտը, – լրագրողներին ասաց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նա ասաց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ ավելի շատ խթան ունենան հասարակական տրանսպորտից օգտվելու համար:

«Ես կարող եմ պարծենալ, որ մեզանից տնտեսապես ավելի զարգացած եվրոպական շատ երկրներ կարող են չունենալ այդքան ուժեղ հասարակական տրանսպորտ, ինչպիսին Թբիլիսին ունի: Մեր խոստումը նաև այն էր, որ հասարակական տրանսպորտը կլինի լավագույններից մեկը:

Մենք ամեն ինչ անում ենք, որ մարդկանց ավելի շատ խթան լինի հասարակական տրանսպորտից օգտվելու համար: Հետևաբար, այս բարեփոխումը նախաձեռնվել է մի տեղից մյուսը տեղափոխվելը հարմարավետ, անվտանգ և արագ դարձնելու համար: Դրա համար մեր տրանսպորտային ընկերության հետ կապված բարեփոխում է սկսվել», – ասաց Կախա Կալաձեն: