Կախա Կալաձե. Համամիտ եմ նախագահի հետ, մենք չունենք քաղբանտարկյալներ, ունենք կոնկրետ հանցագործներ, ովքեր գործել են հանցանք և եթե մենք միմյանց չասենք ճիշտը, դա վատ կանդրադառնա նաև մեր երկրի վրա
Կախա Կալաձե. Համամիտ եմ նախագահի հետ, մենք չունենք քաղբանտարկյալներ, ունենք կոնկրետ հանցագործներ, ովքեր գործել են հանցանք և եթե մենք միմյանց չասենք ճիշտը, դա վատ կանդրադառնա նաև մեր երկրի վրա

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարում է, որ «քաղբանտարկյալների» հետ կապված կիսում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու երեկ արված հայտարարությունը:

Կալաձեի խոսքով, Վրաստանում քաղբանտարկյալներ չկան և ամեն բան պետք է կոչել իր անունով:

«Ես բացարձակապես համաձայն եմ այս հայտարարությանը: Երեկ մեկնաբանություն է արվել և բացարձակապես համաձայն եմ յուրաքանչյուրի խոսքի հետ, որ մենք չունենք քաղբանտարկյալներ, ունենք կոնկրետ հանցագործներ, ովքեր գործել են հանցանք և եթե մենք միմյանց չասենք ճիշտը, դա վատ կանդրադառնա նաև մեր երկրի վրա: Ամեն բան պետք է կոչել իր անունով»,- հայտարարել է Կալաձեն:

Հարցին, ինչ է պատրաստվում անել «Վրացական երազանքը», որպեսզի նշված տեղեկությունը փոխանցի սենատորներին, Կալաձեն ասել է.

«Ով աշխատում է արտաքին ուղղությամբ, դա կլինեն կառավարական գերատեսչությունները, թե կուսակցության ուղղությամբ, բոլորս պետք է առավելագույն լիարժեք տեղեկություն փոխանցենք այս կոնկրետ մարդկանց վերաբերյալ»,- նշել է Կալաձեն:

Հիշեցնենք, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ սենատորների կողմից Գիգի Ուգուլավայի և Իրակլի Օքրուաշվիլու նկատմամբ «քաղբանտարկյալ» սահմանումը կիրառելը նշանակում է, որ նրանք վատ են տեղեկացված: