Կախա Կալաձե. Ցանկանում եմ հանձնարարարել գամգեբելիներին, որ անվճար ճաշարաններում, որտեղ կան շատ բաժանորդներ, բոլոր տարեցներին բաժանենք շնչադիմակներ
Կախա Կալաձե. Ցանկանում եմ հանձնարարարել գամգեբելիներին, որ անվճար ճաշարաններում, որտեղ կան շատ բաժանորդներ, բոլոր տարեցներին բաժանենք շնչադիմակներ

Այսօրվանից ցանկանում եմ, հանձնարարել համապատասխան ծառայություններին, որպեսզի սպասարկման կենտրոններում ծառայության ժամանակ չլինեն հերթեր և մեծ թվով մարդիկ չհավաքվեն փոքր տարածքում,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ կառավարության նիստին:

«Առկա համաճարակային իրադրությունից ելնելով ստիպված ենք ձեռնարկել միջոցներ, որպեսզի պաշտպանենք մեր քաղաքացիների առողջությունը և կյանքի անվտանգությունը: Այսօրվանից ցանկանում եմ, հանձնարարել համապատասխան ծառայություններին, որպեսզի սպասարկման կենտրոններում ծառայության ժամանակ չլինեն հերթեր և մեծ թվով մարդիկ չհավաքվեն փոքր տարածքում: Իմ խնդրանքն է, ամեն բան լինի կարգավորված, ով չի ունենա շնչադիմակ, առավելագույնս բաժանել, քանի որ առանց շնչադիմակի շենք մուտք գործելը կտրականապես անընդունելի է: Ուստի պետք է պաշտպանենք մեր քաղաքացիների առողջությունը: Բացի այդ, ցանկանում եմ հանձնարարարել գամգեբելիներին, որ անվճար ճաշարաններում, որտեղ կան շատ բաժանորդներ, բոլոր տարեցներին բաժանենք շնչադիմակներ»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Թողնել մեկնաբանություն