Կարող եմ ասել, որ Թբիլիսին Եվրոպայում կունենա լավագույն հասարակական տրանսպորտը. Կախա Կալաձե
Կարող եմ ասել, որ Թբիլիսին Եվրոպայում կունենա լավագույն հասարակական տրանսպորտը. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր, մայրաքաղաքի կառավարության նիստին կրկին խոսել է հասարակական տրանսպորտի բարեփոխման մասին և ընդգծել միկրոավտոբուսների փոխարինելու անհրաժեշտությունը: Կալաձեի խոսքով, միկրոավտոբուսների ներկայիս վիճակը չի դիմանում որևէ քննադատության:

«Միկրոավտոբուսները պետք է փոխարինվեն, քանի որ նրանց ներկայիս վիճակը չի դիմանում որևէ քննադատության: Նրանք շատ ծանր վիճակում են և լուրջ անհարմարություն են ստեղծում ուղևորների համար: Ուղիղ կարելի է ասել, որ արտանետումների առումով մենք ունենք աղետալի իրավիճակ: Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում առկա խնդիրները լուծելու համար: Այս խնդիրը հնարավոր չէ լուծել միայն միկրոավտոբուսների և ընդհանուր առմամբ հասարակական տրանսպորտի թարմացման միջոցով, սակայն կարևոր բաղադրիչ է: Այն ինչ մեր անելիքն է ցանկանում ենք ցույց տալ հասարակությանը, թե ինչ քայլեր ենք ձեռնարկում մայրաքաղաքում էկոլոգիական վիճակը բարելավելու ուղղությամբ: Դրանք են նոր պուրակների բարեկարգումը և հների վերանորոգումը, ինչը մեր երեխաներին հնարավորություն կտա ապրել էկոլոգիապես մաքուր մթնոլորտում»,- ասել է Կախա Կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետը նախորդ նիստին փոխքաղաքապետին տվել էր երկու շաբաթ ժամանակ, որ վերջինս ներկայացներ կոնկրետ պլան, թե ինչպես կարելի է փոխարինել քաղաքում միկրոավտոբուսները: Կալաձեն այսօր կրկին նշել է, որ ընկերությունը, որը Թբիլիսիին սպասարկում է միկրոավտոբուսներով, պետք է ստիպել թարմացնել մեքենաների պարկը:

«Մենք հանրությանը խոստացել ենք, որ Թբիլիսիում հասարակական տրանսպորտը կլինի կարգավորված և լավագույններից մեկը: Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ երբ մենք ավարտենք այս նախագիծը, կունենանք Եվրոպայի լավագույն հասարակական տրանսպորտներից մեկը: Միևնույն ժամանակ, միկրոավտոբուսները պետք է փոխարինվեն, շարունակվի տաքսիների բարեփոխումը, որը հաջող  է ընթանում, կարծում եմ, որ հասարակությունը տեսնում է դա: Բարեփոխումը դեռ չի ավարտվել և կլինեն հաջորդ փուլերը: Նաև կարգավորվել է մետրոն», – հայտարարել է Կախա Կալաձեն: